Զուգարանակոնքի տեղադրում
Նոր զուգարանակոնքի տեղադրման համար առաջին հերթին անհրաժեշտ է ապամոնտաժել հինը:Կատարեք հետևյալ գործողությունները.
• Անջատեք դեպի զուգարանակոնք եկող ջրի հոսքը.
• Դատարկեք զուգարանակոնքում եղած ջուրը
• Ապամոնտաժեք զուգարանակոնքը ամրացնող պտուտակները և սիլիկոնը
• Զգուշությամբ հեռացրեք զուգարանակոնքը իր տեղից և անպայման փակեք դեպի կոյուղի գնացող անցքը կտորով կամ այլ հարմար իրով, որպեսզի խուսափեք կույուղու մեջ խցանումներ առաջանալուց:
Հաջորդիվ կատարում ենք հետևյալ գործողությունները նոր զուգարանակոնքի տեղադրման համար.
• Անհրաժեշտության դեպքում հարթեցնում ենք հատակը.
• Համոզվում ենք, որ հին և նոր զուգարանկոնքի կոյուղու միացման հատվածները համաչափ են,թե ոչ: Համաչափ չլինելու դեպքում մեծացնում կամ փոխրացնում ենք կոյուղու անցքը:
• Ամրացնում ենք զուգարանակոնքի հիմքերը հատակին:Նախընտրելի է երկար և ամուր պտուտակներով:
• Տեղադրում ենք զուգարանակոնքը հիմքի վրա՝ նախորոք սիլիկոնապատելով եզրերը, ապա պտուտակները ձգում ենք:
• Տեղադրում ենք զուգարանկոնքի ջրամանը և միացնում ենք ջրի հոսքին :