Հեռախոս:
011555526
Էլ-փոստ:
info@idealmaster.am

15.10.2019

Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն 

 Այս հավելվածը Ձեզնից հավաքում է որոշակի անձնական տեղեկություններ: 

1. Ամբողջական նկարագրություն 

Սույն հավելվածի միջոցով Դուք ստանում եք հնարավորություն տեղադրելու հայտարարություն Ձեզ անհրաժեշտ ծառայություններն ստանալու համար, որոնք նշված են հավելվածում: Սույն հավելվածի միջոցով ստացված ծառայությունների որակի համար պատասխանատու է ծառայություն մատուցողը: 


2. Հավաքագրվող տեղեկությունները

2.1. Տեղեկություն, որը Դուք տրամադրում եք մեզ՝
2.1.1. Գրանցման համար անհրաժեշտ տեղեկություն: Երբ Դուք մուտք եք գործում Հավելված, Հավելվածի կողմից հարցում է իրականացվում Ձեր գտնվելու վայրի և հեռախոսահամարի վերաբերյալ, որին համաձայություն տալով Դուք հաստատում եք Ձեր գտնվելու վայրը և հեռախասահամարը: 2.2. Հավելվածի օգտագործման ընթացքում հավաքվող տեղեկություններ՝
2.2.1. Տեղեկություն գտնվելու վայրի մասին: Գտնվելու վայրի մասին տեղեկության տրամադրումը պարտադիր չէ: Հավելվածի ծառայությունը հնարավոր է օգտագործել առանց գտնվելու վայրի մասին տեղեկության տրամադրման:
 2.2.2. Սարքի վերաբերյալ տեղեկություններ: Մենք կարող ենք տեղեկություններ հավաքել Ձեր սարքի մասին, ներառյալ օրինակ՝ սարքավորման համարը, օպերացիոն համակարգի տեսակը և տարբերակը, նախընտրելի լեզուն, բջջային կապի մասին տեղեկություն:
2.2.3. Օգտագործման վերաբերյալ տեղեկություն: Հավելվածի բարելավման համար մենք ավտոմատ կերպով ստանում ենք տեղեկություններ Հավելվածում Ձեր գործողությունների և օրվա ընթացքում հավելվածի օգտագործման վերաբերյալ:
 2.2.4. Ձեր կարծիքը: Գնահատման համակարգը ստեղծվել է, որպեսզի մենք կարողանանաք բարելավել հավելվածի որակը՝ հաշվի առնելով Ձեր կարծիքը: Հետևաբար արդյունքը որոշելու համար մենք հավաքում ենք տեղեկությունները և իրականացնում վերլուծություն:

 2.3. Տեղեկություններ այլ աղբյուրներից՝
2.3.1. Երրորդ անձ գործընկերները: Մենք կարող ենք Ձեր վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալ երրորդ անձանցից, որը խմբավորում ենք ընթացիկ գործողություններից ստացված տեղեկությունների հետ:

3. Հավաքված տեղեկությունների օգտագործումը:
3.1. Մենք օգտագործում ենք Ձեզնից հավաքված բոլոր տեղեկությունները՝
3.1.1. Ձեզ համար նոր հնարավորություններ ապահովելու, ինչպես նաև դրանք բարելավելու, զարգացնելու համար,
3.1.2. Հրատապ ծանուցումներ և կարճ հաղորդագրություններ ուղարկելու համար, որոնք կարող են հետաքրքրել Ձեզ
3.1.3. Խարդախությունները բացահայտելու և դրանցից խուսափելու համար
3.1.4. Ձեզ հետ կապ հաստատելու համար, ներառյալ առևտրային և գովազդային առաջարկներ անելը
3.1.5. Ձեզ աջակցություն ցուցաբերելու համար

 4. Հավաքված տեղեկության տրամադրումը :
4.1. Մենք կարող ենք տրամադրել հավաքված տեղեկությունը՝
4.1.1. Երրորդ անձանց` IDEAL MASTER հավելվածի միջոցով ծառայություններ մատուցելու համար
4.1.2. Իրավապահ մարմիններին, օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

5. Տեղեկության տրամադրման այլ կարևոր պայմաններ:
5.1. Ձեր վերաբերյալ տեղեկությունների փոփոխում և հասանելիություն: Տեղեկությունները կարող են վերանայվել և փոփոխվել Հավելվածի կամ մեր վեբկայքում՝ www.idealsystem.am, Ձեր վեբ-էջ մուտք գործելու միջոցով:

6. Բոնուսային համակարգի օգտագործման պայմաններ և դրույթներ
6.1. Ideal Master հավելվածում գործում է բոնուսային համակարգ:
6.2. Բոնուսային համակարգի միջոցով օգտատերերը կարող են ստանալ բոնուսային միավորներ (այսուհետ` Բոնուս), որոնք տրամադրվում են հավելվածի օգտատերերին յուրաքանչյուր օր՝ հավելված մուտք գործելու և համապատասխան կոճակը սեղմելու պարագայում:
6.3. Բոնուսային միավորների սահմանաչափը և պայմանները սահմանվում են Ideal Master հավելվածի կողմից և ենթակա են փոփոխման՝ առանց օգտատերերին իրազեկելու կամ անհատապես տեղեկացնելու:
6.4. Բոնուսային միավորները ենթակա չեն կանխիկացման:
6.5. Բոնուսային միավորների միջոցով հնարավոր է հավելվածի գործընկեր կազմակերպություններում նվազեցնել վաճառվող ապրանքների գները՝ համաձայն գործընկեր կազմակերպության կողմից ներկայացված պայմանների և դրույթների: 
6.6 Բոնուսային միավորները մինչև 31.12.2020 թ. չօգտագործելու դեպքում կզրոյացվեն:
6.7 
Ապրանքների արժեքը նվազեցնելիս 1 միավորը համարժեք է 1 ՀՀ դրամին:


7. Գաղտնիության քաղաքականության պայմանների փոփոխությունը:
7.1. Մենք ժամանակ առ ժամանակ կարող ենք փոփոխություններ կատարել Գաղտնիության քաղաքականության պայմանների մեջ: Հորդորում ենք Ձեզ որոշակի ժամանակ անց կարդալ Գաղտնիության քաղաքականության պայմանները՝ փոփոխություններին ծանոթանալու համար: Սեղմելով ՛՛Հաստատել՛՛ (Agree, Принять) կոճակը Դուք համաձայնվում եք Գաղտնիության քաղաքականության պայմանների և այն փոփոխությունների հետ, որոք կկատարվեն հետագայում՝ մինչ հավելվածից օգտվելու ավարտը:
7.2. Կոնտակտային տվյալներ: Մի հապաղեք կապ հաստատել մեզ հետ ցանկացած պահի հետևյալ հեռախոսահամարով՝ 011-55-55-26, ցանկացած հարցի կամ մեկնաբանության վերաբերյալ, որոնք կապված են սույն Գաղտնիության քաղաքականության կամ նրանում ընդգրկված՝ Ձեր անձնական տվյալների հետ: