Հեռախոս:
011555526
Էլ-փոստ:
info@idealmaster.am

Խոհանոցի նախագծում

Կյանքի մեծ մասը մենք տարբեր տարածքներում ենք անցկացնում՝ տանը, աշխատավայրում, խանութում, և այն էներգիան որ կա ադ տարածքներում մեծապես ազդում է մեր վրա:

Որոշ տարածքներում մենք անհարմարավետություն ենք զգում, իսկ որոշ տարածքներում՝ լիցքաթափվում: Դա կախված է ոչ միայն տանտիրուհուց, գեղեցիկ ինտերիերից և հարմարավետությունից, այլև որոշակի օրենքների իմացությունից:

Խոհանոցը տան այն հատվածն է, որտեղ ոչ միայն ճաշ են պատրաստում, այլև ամբողջ ընտանիքը համախմբվում է մեկ սեղանի շուրջ։ Այդ իսկ պատճառով, խոհանոցում պատերի հարդարման հարցում, շատ կարևոր է, ճիշտ նյութեր և ներդաշնակ գույներ ընտրելը։

Խոհանոցի պատերի հարդարման նյութերը

Խոհանոցը վերանորոգելիս պետք է հաշվի առնել բարձր աստիճանի խոնավությունը, տաքությունը, մուրը։ Այդ իսկ պատճառով էլ, պատերի հարդարումը պետք է համապատասխանի ամենաբարձր պահանջներին Խոհանոցի վերանորոգումը, որպես օրենք, հետևյալ նյութերով է արվում. • Կերամիկական սալիկ,
• Ներկեր,
• Լվացվող պաստառներ,
• Դեկորատիվ սվաղ,
• Պլաստիկե պանելներ: 

Երբեմն պատերի հարդարման և զոնավորման համար օգտագործում են նաև բնական և արհեստական դեկորատիվ քար: Ներկայումս նորաձև են ներկվող պաստառներով պատերը` խոհանոցային գոգնոցի համադրությամբ։ 



Ապակյա գոգնոցներն ամենահարմար տարբերակներն են, քանի որ սալիկից կամ խճասալից գոգնոցները շատ կցակարեր են ունենում, ինչի արդյունքում, յուղն ու կեղտը լցվում են այդ արանքների մեջ։ Այդպիսի մակերևույթները մաքրելը շատ դժվար է։ Խոհանոցում թղթե պաստառները հարմար չեն, քանի որ դրանք հոտերը կլանում են և խոնավադիմացկուն չեն։ Այնտեղ իդեալական տարբերակ են վինիլային պաստառները, որոնք հատուկ ՊՎՔ (ПВХ- պոլիվինիլքլորիդ) թաղանթով են ծածկված, որն էլ պաշտպանում է փոշուց, կեղտից, մրից, արևից և բարձր խոնավությունից։