Հեռախոս:
011555526
Էլ-փոստ:
info@idealmaster.am

Պաստառների տեսակները, ինչպե՞ս ընտրել ճիշտ պաստառներ:

Պաստառների տեսակները բազմազան են և ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է իմանալ մի քանի կանոն: Շատերը, պաստառը ընտրելիս, առաջնորդվում են տեսքով, այլ ոչ թե տվյալ պաստառի առանձնահատկություններով: Այս նյութը Ձեզ կօգնի իմանալ սենյակին համապատասխան պաստառներ ընտրել:

Թղթե պաստառներ
Թղթե պաստառները ամենատարածված և ամենամատչելի պաստառներն են: Դրանք ամբողջությամբ թղթից են և հիմնականում լինում են հարթ, բայց հանդիպում են նաև ռելիեֆային թղթից պաստառներ: Թղթե պաստառները լինում է նաև մեկշերտ և երկշերտ: Թղթե պաստառների առավելությունը այն է, որ շատ թանկ չեն, էկոլոգիապես մաքուր են, որը հնարավորություն է տալիս օգտագործել մանկական սենյակներում: Դրանք հեշտ են սոսնձվում, սակայն ունեն թերություններ: Թղթե պաստառների օգտագործման ժամկետը 5 տարի է: 


Ֆլիզելինային պաստառներ
Ֆլիզելինային պաստառները պատրաստված են ֆլիզելինից, ըստ էության, դրանք թղթե պաստառներ են ՝ գործվաքային թելերով:
Ի տարբերություն թղթե պաստառների, ֆլիզելինային պաստառները համեմատաբար բարձր դիմացկունություն ունեն, խոնավությունից չեն ուռում: Ֆլիզելինային պաստառները ևս շնչող են, էկոլոգիապես մաքուր և հեշտ են սոսնձվում, պետք է միայն պատը սոսնձել: Եթե ֆլիզիլինե պաստառների հիմքին փրփրացված վինիլ է քսված, ապա այդ պաստառները ներկվող են:

Վինիլային պաստառներ
Վինիլային պատառները փրփրեցված վինիլի ծածկույթով են: Հիմքի նյութը թուղթն ու ֆլիզելինն են: Դրանք կարող են լինել և հարթ և ռելիեֆային, ինչպես նաև մետաքսատպության ոճով: Վինիլային պատառները նախատեսված են խոհանոցի և սենյակների համար: Խոնավադիմացկուն են և՛ կարող են լվանալ, և՛ մաքրել: Դրանց գույնը երկար է մնում, կան նույնիսկ վինիլային պատառների տեսակները, որոնք կարող են միչև 10 անգամ ներկել:


Ակրիլային պաստառներ
Ակրիլային պաստառները արտաքնապես վինիլային պաստառներին են նման: Մակերեսը փրփրացված ակրիլից է: Քանի որ, ակրիլի բարակ շերտով են պատրաստվում, քիչ դիմացկունություն ունեն: Ակրիլի փոշեպատումը կետային միջոցով է արվում, ինչի շնորհիվ, դրանք շնչող են:

Բնական պաստառներ
Բարձրակարգ հյուրասենյակների պաստառները բնական նյութերով են պատրաստվում. խցանից, միաշերտ նրբատախտակից, ջութից, ծղոտից, ջրիմուռներից, բամբուկից: Հիմնականում հիմքը թղթից է, բայց հանդիպում են նաև ֆլիզելինային հիմքով: Բնական պաստառներ առավելությունը կայանում է նրա բնական միջավայր ստեղծելը: Դրանք շոշափելիս շատ տաք են և էկոլոգիապես մաքուր: Փոշուց պաշտպանելու համար հատուկ տոգորանյութով են ծածկվում: Բայց բնական պաստառները ունեն մի քանի թերություններ՝ վառ գույները կարող են գունավորումը մի քանի ամսվա ընթացքում կորցնել, խոնավադիմացկուն չեն: Հիմքի ներկը ջրային հիմքով է, ինչի պատճառով, թրջվելիս, կարող են գունազրկվել և դժվար են սոսնձվում: 

Ապակեպաստառներ
Ապակեպաստառները հարմար են նորակառույցների, ինչպես նաև գրասենյակների համար: Նրանք էկոլոգիապես մաքուր են են և բարձր աստիճանի ամրություն ունեն: Ի տարբերություն ապակեբամբակի, դրանք հպվելուց չեն ծակծկում: Պատերն այդ պաստառներով պատելուց հետո խորհուրդ է տրվում ներկել լատեքսային կամ ջրային հիմքով ներկերով: Ապակեպաստառները երկարադիմացկուն են և ծառայում են մոտ 30 տարի, անհրաժեշտության դեպքում կարող եք վրայի ներկը թարմացնել շուրջ 15 անգամ: Կայուն են ճաքերի նկատմամբ:

Տեքստիլ պաստառներ
Գործվածքային պաստառների մակերևույթը պատրաստված է բնական նյութերից: Ծածկույթը երբեմն պատրաստվում է սինթետիկ գործվածքից, ինչը խնամքն ավելի հեշտացնում է. այն անհրաժեշտության դեպքում կարելի է մաքրել փոշեկուլով: Այն ունի շքեղ և հարուստ տեսք, որին հաճախ օգտագործում են արևելյան ոճի ինտերիերում: Թերություններից են փոշու, կեղտի, հոտերի, խոնավության և տնային կենդանիների հանդեպ ցածր կայունությունը:

Այս պաստառները թանկ են և սոսնձելու համար փորձառու մասնագետ է պետք: