Հեռախոս:
011555526
Էլ-փոստ:
info@idealmaster.am

Մի քանի խորհուրդ լոգասենյակի վերանորոգման համար

Վերանորոգում կատարելիս հաճախ հարց է առաջանում, ի՞նչ նյութերով հարդարել լոգասենյակի պատերը, քանի որ ոչ բոլոր նյութերն են նախատեսված խոնավ տարածքներին հարմար։ Այժմ գոյություն ունեն հարդարման բազում տարբերակներ. դասական կերամիկական սալիկ, ՊՎՔ (ПВХ պոլիվինիլքլորիդ) պանելներ, ինքնակպչուն նկարներ, գիպսաստվարաթղթե ներկված պատեր։ Իսկ ընտրությունն արդեն կախված է Ձեր ցանկությունից և ֆինանսական հնարավորություններից։

Կերամիկական և կերամոգրանիտե սալիկ
 Սալիկները լոգասենյակի հարդարման համար օգտագործվող ամենատարածված նյութն են, դա կապված է սալիկների խոնավադիմացկունության և ջերմաստիճանային տատանումներին դիմանալու հետ: Պետք չէ մոռանալ նաև, որ սալիկները հեշտ են մաքրվում։ 




 Ինչպե՞ս լոգասենյակում սալիկներ տեղադրել

 • Առաջին հերթին պատերը հարթեցրեք (սվաղով կամ ցեմենտային պանելներով չոր հարթեցման ճանապարհով) և նախաներկեք։
 • Այնուհետև ուղղալարով կամ երկար հարթաչափով գծանշեք։
 • Գծանշումից հետո սկսվում է սալիկապատման փուլը. անհրաժեշտ է սալիկի սոսինձ, որը համաձայն ինստրուկցիայի, պետք է ջրով բացել։ Եթե փորձ չունեք, ապա սոսինձը փոքր մակերեսով քսեք, իսկ տեղադրելիս անպայման հարթաչափով սալիկները ստուգեք։
• Լուծույթը չորանալուց հետո կարող եք քսահարթել կցակարերը։ Որպեսզի քսահարթումը հեշտ լինի, սոսնձի ավելցուկները նախքան չորանալը հեռացրեք։ Պատրաստված լուծույթը ռետինե մածկաթիակով քսեք սալիկների կցակարերին, իսկ ավելցուկները մաքրեք կտորով։   

Ջրակայուն ներկեր

Լոգասենյակի պատերը հարդարելու ևս մեկ միջոց է ջրակայուն ներկերով պատերի ներկումը։ Ջրակայունությունը սովորաբար փաթեթի վրա կարմիր կետիկով է նշվում։ Այդ աշխատանքների համար առավել հարմար են լատեքսային ներկերը, որոնք յուղ և կեղտոտվածութուն չեն ներծծում։ Որպեսզի ներկն առավելագույնս լավ ներկվի պետք է հիմքն ինչպես հարկն է նախապատրաստել։ Դա ամենաբարդ փուլն է, որի համար պետք է.

• Հին հարդարանքը պատերից հեռացրեք։
• Խոշոր անհարթությունները հեռացրեք սվաղի օգնությամբ, իսկ մանր անհարթությունները՝ մածկով։ Շատ կարևոր է պատերը կատարյալ հարթեցնել, քանի որ ցանկացած թերություն ներկելուց հետո աչքի է ընկնելու։ Այդ իսկ պատճառով մակերևույթը չորանալուց հետո պետք է հղկաթղթով լավ հարթել։ 

Խորհուրդ: Լոգասենյակի համար միայն հատուկ լատեքսով կամ ակրիլով ջրակայուն մածիկ օգտագործեք։

• Այնուհետև պատերը գլանիկով կամ վրձինով պետք է ներկել։ Այստեղ խնդիրներ պետք է չծագեն, բայց մինչև ներկի չորանալը լոգասենյակից մի օգտվեք։


Ինքնակպչուն նկարներ
Հարդարումն ավարտելուց հետո կարող եք դեկորի համար ինքնակպչուն նկար փակցնել, որը լավ լրացում կլինի դիզայնի մեջ։ 2 նկար


Պատերի լինոլեում

Հարդարման ամենաանսովոր և քիչ տարածված նյութերից է լինոլեումը։ Այս նյութը հիմնականում օգտագործում են, քանի որ այն էժան է և հեշտ է սոսնձվում։ 

Լինոլեումը սոսնձելու համար կարող են օգտագործել ցանկացած մոնտաժային սոսինձ, սակայն լավ կլինի հարդարումից առաջ հիմքը մշակեք։ Կարևոր է բոլոր կցակարերը հերմետիկ սոսնձել, որի համար օգտագործվում է սառը (սոսինձ) կամ տաք զոդման մեթոդը։ Խնդրահարույց հատվածները, լրացուցիչ մշակեք սիլիկոնային հերմետիկով։ 

Խորհուրդ չենք տալիս մուգ գույներ, ինչպես նաև քարի, մարմարի, փայտի նմանությամբ լինոլեում օգտագործել, քանի որ դրանք տարածությունը տեսողականորեն փոքրացնում և սենյակը մթնեցնում են։ 

Եթե ցանկանում եք գեղեցիկ լոգասենյակ ունենալ, ապա պետք է ընտրեք երեսպատման Ձեր նախընտրելի տարբերակը   


Փոքր բաղնիքի վերանորոգում . նախապատրաստական փուլ

Որպեսզի լոգարանը հաճախակի վերանորոգելու կարիք չառաջանա, պետք է ընթացքում առաջացած մանր թերությունները պարբերաբար հեռացնել։ Նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ վիճակում է լոգարանը։

Դրա համար անհրաժեշտ է.

• Լոգարանի ճշգրիտ չափագրում (պետք է չափել հատակը և առաստաղը, քանի որ հաճախ մի քանի սանտիմետրի տարբերություն է լինում)։
• Ստուգեք խողովակների և սանտեխնիկայի վիճակը:
• Պատերը, հատակն ու առաստաղը զննեք, որպեսզի բորբոս և սունկ չլինի, որոնք կարող են լինել անկյուններում, և բոլոր այն մասերում, որտեղ խոնավ է։
• Ստուգեք օդափոխության վիճակը։ Այս փուլի ընթացքում, կորոշեք, թե ի՞նչ նյութեր են անհրաժեշտ հետագա վերանորոգման համար 4 նկար 

Պրոֆեսիոնալ հնարքներ և լուծումներ
Ներկայացնում ենք որոշ դիզայներական լուծումներ, որոնք անգամ ամենափոքր սենյակը տարբեր հնարքների շնորհիվ, տեսողական կմեծացնեն:

• Առաջին հերթին սկսեք դռնից։ Լավ կլինի շարժական դուռ տեղադրել, որպեսզի տարածքը չկորչի։ Փայտի փոխարեն լավ կլինի ավելի թեթև մոդելներ օգտագործել` անփայլ ապակիով։
• Պահարանները պետք է տեղադրել անկյուններում, լվացարանի տակ, լոգարանի վերևի և ներքևի հատվածներում: Պահարանների դռները ևս պետք է շարժական լինեն, որպեսզի տարածքն օպտիմալ օգտագործվի։
• Սալիկի չափից և դասավորությունից կախված, կարելի է սենյակը տեսողական ոչ մեծ տարածքների բաժանել. տարբեր տեսակի, գույնի և կազմության սալիկներ ընտրեք։
• Լվացարանի տակ լուսավորությունով մեծ հայելի տեղադրեք։
• Ստանդարտ լոգարանը կարելի է լոգախցիկով փոխարինել, ինչն ահագին տարածք կտնտեսի: 

Բեռնել Ideal Master հավելվածը