Հեռախոս:
011555526
Էլ-փոստ:
info@idealmaster.am

Լոգասենյակի ջեռուցման համակարգեր

Լոգասենյակը կահավորելիս, առաջնային ուշադրությունը ուղորդում ենք դեպի հարմարավետությունը, իսկ հարմարավետության համար առաջին կարևոր գործոններից մեկը՝ ջեռուցումն է: Տաք ցնցուղից հետո, երբ դուրս եք գալիս ու կանգնում սառը հատակին, լոգանքի ամբողջ դրական զգացողությունները հոդս են ցնդում: Այդ պատճառով կարելի է մի քանի հետաքրքիր լուծումներ կիրառել, որոնք էլ կներկայացնենք ստորև:

Ջեռուցման մարտկոցներ
Հնարավոր է գտնել տարբեր ոճի, տարբեր դիզայնի մարտկոցներ ու համադրել ձեր լոգասենյակի ընդհանուր հարդարանքի հետ։ Բայց գլխավոր առավելությունն այն է, որ դրանք ոչ միայն հավելյալ գեղեցկացնում են սենյակը, այլ նաև այն տաք պահում։ Եթե լոգասենյակը փոքր է, կարող եք ընտրել ուղղահայաց տարբերակներից, իսկ եթե մեծ է, ապա տարածքը հնարավորություն կտա ընտրություն անել նաև հորիզոնական տարբերակներից։   

Լոգասենյակի չորանոցներ
 Լոգասենյակում կարելի է հաճելի ջերմաստիճան ունենալ նաև չորանոցների միջոցով։ Չորանոցների բազում տեսակներ կան. դասականից մինչև ամենաէքստրավագանտ տարբերակներ։ Կարող եք գտնել ցանկացած չափի, դիզայնի չորանոցներ ու համադրել դրանք ներքին հարդարանքի հետ։ Սա հրաշալի օգնական է հատկապես խոնավ սրբիչները չորացնելու համար:

Հատակի տակ տեղադրվող ջեռուցման համակարգեր
Բավական տարածված միջոց է հատկապես վերջին շրջանում: Դրանք կարելի է կիրառել ամոբղջ տան համար: Սակայն տաքացվող հատակ ունենալու համար կարիք կլինի վերանորոգման հավելյալ աշխատանքներ կատարել:   

Դիտել լոգասենյակի ջեռուցման համակարգերը shop.idealsystem.am-ում։ 

Բեռնել Ideal Master հավելվածը