Հեռախոս:
011555526
Էլ-փոստ:
info@idealmaster.am

Ինչպես ընտրել լվացարան

Եթե Դուք էլ կանգ եք առել լոգասենյակի լվացարանի ընտրության հարցի առաջ, ապա կարդացեք շարունակությունը: Բազմաթիվ տարբերակներ կան՝ տարբեր չափսերի, ձևի, պատրաստված նյութի: Այս անգամ պատմելու ենք, թե ինչ տեսակների են լինում լվացարանները և որ տարբերակն ավելի հարմար կլինի լողասենյակի ներքին հարդարանքն ամբողջացնելու համար:

Եկեք դիտարկենք դրանք ըստ տեսակների:
1 Ներդրվող լվացարան
Թերևս ամենատարածված տեսակն է: Դրանք համեմատաբար մատչելի են, հեշտ է նաև դրանց տեղադրումը: Այն ներդրվում է հիմնական տակդիրի մեջ: Այս պարագայում տակդիրը կարող է լինեն թե՛ փայտից, թե՛ լամինատից, քանի որ ջուր ներթափանցելու հավանականություն չկա:


2. Ներկառուցված լվացարան:
Սա ասես փոքրիկ լողավազան լինի: Նման է ներդրվող տեսակի լվացարաններին, սակայն այս պարագայում լվացարանը հիմնականում քարե կաղապար է ունենում, ցանկալի չէ հիմքի վերոնշյալ նյութերից կառուցումը:

3. Պատին ամրացվող լվացարաններ:
Այս տեսակները ուղղակիորեն ամրացվում են պատին: Հետաքրքիր տարբերակ է, եթե կա տարածքի խնդիր, կամ եթե ցանկանում եք լոֆթ ոճով ձևավորել լոգասենյակը:

4. Ձագարաձև լվացարաններ: Ավանդական և տարածված տեսակ է: Հիանալի միջոց է, եթե ունեք պատի վրայով բարձրացող կոմունիկացիաները քողարկելու խնդիր: Համարվում է լվացարանների դասական տեսակ:

5. «Նավակ» լվացարաններ:
Անպայման ընտրեք այս տեսակը, եթե ցանկանում եք տարբերվել ու ընգդծել Ձեր լոգասենյակի ժամանակակից տեսքը: Այս տեսակ լվացարանները ասես մեծ ափսե լինեն: Դրանք պարզապես տեղադրվում են հիմքի արտաքին երեսին: Առավելություններից մեկը դրանց տարողունակությունն է: Ձեռք բերելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել դրա բարձրությունը, որպեսզի օգտվելու համար լինի մաքսիմալ հարմարավետ:

Տեխնիկական խնդիրները հաշվի առնելուց զատ, լվացարանի ընտրությունը կատարելիս կենտրոնացեք Ձեր լոգասենյակի ներքին հարդարման վրա, հիշեք, որ հենց դրա դիմաց են սկսելու ձեր առավոտներն ու ավարտվելու երեկոները: Ստեղծեք հաճելի, ներդաշնակ միջավայր կատարյալ հանգստանալու համար: