Ինչպե՞ս ընտրել ճիշտ խոհանոցային ծորակ
Խոհանոցի հարմարավետության համար շատ կարևոր է ծորակների ընտրությունը: Դրանք պետք է լինեն հարմար և, ինչու ոչ, նաև նորաձև:
Խոհանոցային ծորակ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել տարածքի վրա եւ ծորակի օգտագործումը հնարավորինս պետք է հեշտ լինի: Փականի բռնակը ևս նշանակություն ունի, քանի որ այն պետք է լինի հեշտ կառավարելի, որպեսզի հեշտ կարգավորվի ջրի հոսքը և ջերմաստիճանը:
Մեկ բռնակով ծորակներ
Եթե ցանկանում եք ունենալ նորաձև խոհանոց, պետք է ընտրել մեկ բռնակ ունեցող ծորակ, որը պարզություն կհաղորդի Ձեր ինտերիերին: Մեկ բռնակով ծորակները թույլ են տալիս կառավարել ջրի հոսքը շատ արագ, ինչը հեշտացնում է աշխատանքը, քանի որ Ձեր մեկ ձեռքը ազատ է:
Երկու բռնակով ծորակներ
Իսկ եթե նախընտրում եք ունենալ ավանդական խոհանոց, ուրեմն ընտրեք երկու բռնակով ծորակներ: Դրանք հարմար են ցանկացած խոհանոցի համար, ունեն երկու բռնակ՝ տաք եւ սառը ջուրը կառավարող: Ծորակները լինում են նաև չժանգոտվող պողպատից և քրոմից: Չժանգոտվող պողպատը դարձնում է ողջ խոհանոցը ավելի պրոֆեսիոնալ, իսկ շողացող ծորակները փայլ են հաղորդում խոհանոցին և դարձնում այն ավելի գեղեցիկ: Ընտրե՛ք ճիշտ ծորակներ, քանի որ որակյալ ծորակները կծառայեն Ձեզ շատ երկար:
