Հեռախոս:
011555526
Էլ-փոստ:
info@idealmaster.am

Ինչպես ընտրել բնակարանի ինտերիեր դիզայնը

Բնակարանի ինտերիեր դիզայնը որոշելիս, մարդիկ ընտրություն են կատարում ըստ սեփական հետաքրքրությունների, մենթալիտետի ու սովորությունների: Հայկական իրականության մեջ հիմանականում գերակշռում են միագույն հանգիստ տոները՝ համադրված զարդանախշ պաստառների, կահույքի ու, երբեմն, աքսեսուարների հետ:

Հետաքրքիր է, երբ ուսումնասիրում ենք այլ երկրների օրինակները, հաճախ հանդիպում ենք կոնկրետ ազգերին ու մշակույթներին առնչվող դետալներ: Եկեք դիտարկենք ոճերը ինտերիերում ըստ մշակույթների: 

Ճապոնական ոճ

Դասավորության տեսանկյունից ամեն ինչ մինիմալիզմի ոճով է իրականացվում: Վարագույրների, պատնեշների, պոդիումների, շարժական դռների միջոցով հնարավորինս վիզուալ մեծացվում է տարածքը: Իսկ գունապնակը հիմանակնում ներառում է զուսպ, մեղմ գույներ, որոնց շնորհիվ սենյակներում հնարավոր է հանգստանալ հատկապես ծանր առօրյայից հետո: 

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՐՈՎԱՆՍ

Եթե հնացած փայտի (մուգ, բաց, տեղ-տեղ սպիտակ ներկված) մետաղյա դետալների սիրահար եք, կարող եք հետևել այս ոճին: Այստեղ թարմություն կա՝ լի ոսկեգույնի, բաց կանաչի երանգներով, ծաղկավոր նախշերի առկայությամբ: Իսկ ինտերիերը զարդարող դեկորատիվ տարրերը դրվում են երևացող տեղերում:

Սկանդինավյան

Պրակտիկ, հնարավորինս հարմար դասավորվածությամբ ու երանգներով ձևավորված այս ոճը ընդգծվում է իր պարզությամբ: Սպիտակ, բաց մոխրագույն երանգներով պատերն ու կահույքը անմշակ դետալների շնորհիվ ընդգծում են բնականությունը: Այս ոճում ընդունված են գծային ու վանդակավոր նախշերով տեքստիլի կիրառումը:

Միջերկրածովյան

Փայտ, բույսեր, համեստ տոներ: Այս ոճի ինտերիերի համար ընտրվում է ցածր կահույք, հիմնականում ձեռագործ ու կոպիտ կատարմամբ: Իսկ թեթև բամբակե, վուշե կտորեղենը թվում է նույնքան թեթև, որքան ծովային քամին: