Հեռախոս:
011555526
Էլ-փոստ:
info@idealmaster.am

Ինչպե՞ս ընտրել ճիշտ զուգարանակոնք

Զուգարանակոնքը համարվում է լոգասենայի ամենակարևոր բաղադրիչը: Զուգարանակոնքի ճիշտ ընտրությունը շատ կարևոր է ինչպես հարմարավետության, այնպես էլ մյուս աքսեսուարների հետ ճիշտ համադրման համար: 
Գոյություն ունեն զուգարանակոնքի տարբեր տեսակներ՝ դասական զուգարանակոնք, զուգարանակոնք՝ ջրի բակը պատի մեջ, ջրի նեղ բակով զուգարանակոնք և պատից կախված զուգարանակոնք:
Դասական զուգարանակոնքը ամենաշատ հանդիպող զուգարանակոնքն է: Այն բաղկացած է նստատեղից և ջրի բակից: Այս տեսակի զուգարանակոնքի հազարավոր տեսակներ կան, որոնք տարբերվում են չափսով, ձևով և գույնով: Այս զուգարանակոնքը ոչ միայն մատչելի է, այլ նաև տեղադրումը հեշտ է, իսկ տեսականին բազմազան: Ջրի բակը պատի մեջ տեղադրված զուգարանակոնք. Այս տեսակ զուգարանակոնքը շատ նորաձև է և թույլ է տալիս խնայել տարածք լոգասենյակում: Այս զուգարանակոնքի տեղադրելը ևս հեշտ է:

Ինչպես դասական զուգարանակոնքը, այնպես էլ ջրի նեղ բակով զուգարանակոնքը ևս կազմված է երկու մասից՝ նստատեղից և ջրի բակից: Ի տարբերություն դասականի, այս տեսակի ջրի բակը ավելի նեղ ու երկար է, նստատեղը ուղիղ և առանց խոր կորության: Այս տեսակի զուգարանակոնքի առավելությունն այն է, որ չկան կոր հատվածներ, մյուս առավելությունը՝ տալիս է տարածքային հնարավորություն: Պատից կախված զուգարանակոնքը հատակից հենման տեղ չունի և չկա երևացող ջրի բակ, այն գտնվում է պատի մեջ կամ համապատասխան պահարանի:
Այս զուգարանակոնքը կարող է պահել մինչև 200 կգ քաշ:
Այս տարբերաակը ևս նորաձև է և նոր շունչ է տալիս լոգասենյակին: