Հեռախոս:
011555526
Էլ-փոստ:
info@idealmaster.am

Ինչպես ճիշտ օգտագործել պատշգամբը

Պատշգամբն այն վայրն է, որտեղ կարելի է հանգիստանալ, զբաղվել ընթերցանությամբ ու նույնիսկ աշխատել։Պատշգամբը կարելի է վերածել փոքրիկ ու հարամարավետ սենյակի տարվա բոլոր եղանակների համար։ Միջոցները բազմաթիվ են, սակայն առաջին ու ամենակարևոր պայմանը ջեռուցումն է։ Գրագետ ջեռուցված պատշգամբն օգնում է պահպանել բնակարանի ջերմությունը։Պատշգամբը պետք չէ ծանրաբեռնել կահույքով․ բավական են ծալովի բազկաթոռը, փոքրիկ սեղանն ու մի քանի դարակները։ Չպետք է մոռանալ նաև լուսավորության մասին։

Եթե պատշգամբը ցանկանում եք վերածել աշխատասենյակի, ապա այդ դեպքում պետք է ընտրել հարամարավետ սեղան, փոքրիկ գորգ, որոնք, հարմարավետություն ստեղծելով, կնպաստեն նաև աշխատանքի արդյունավետությանը։ Դա կարելի է անել երկու եղանակով՝ 

• Սեղանը դնել պատուհանի դիմաց կամ սեղանի փոխարեն տեղադրել երկար սեղանածածկ ամբողջ պատուհանի երկայնքով:
• Մինչ սեղանը տեղադրելը, պետք է հաշվի առնել, թե լույսը որ կողմից է ընկնում․ իսկ դա պայմանավորված է նրանով, թե որ ձեռքով եք գրում։ Անհրաժեշտության դեպքում կարելի է սեղանին դնել փոքրիկ լուսամփոփ։

Երբ հերթը հասնում է պատշգամբի վերանորոգմանը, ապա նախքան սկսելը հարց էառաջանում, թե ինչ նյութերով կարելի է հարդարել այն. պաստառապատված գիպսաստվարաթուղթ, սվաղ (արհեստական քար), վագոնատախտակ և վերջապես պլաստիկե պանելներ: Այս տարբերակնրից յուրաքանչյուրին մանրամասն մեր հոդվածում կանդրադառնանք:

Գիպսաստվարաթուղթ
Գիպսաստվարաթուղթը այսօր լայնորեն տարածված է, բայց արդյո՞ք այն հարմար է պատշգամբի համար: Մի շարք առավելությունների կողքին գիպսաստվարաթուղթը նաև ասպիսի թերություն ունի. գիպսաստվարաթուղթը քայքայվում է, երբ ջուր է ընկնում վրան կամ տարածքի օդը խոնավ է: Քանի որ, պատշգամբում խոնավությունն ավելի բարձր է, քան այլ սենյակներում, կարող են սնկեր, բորբոս և դեֆորմացումներ նկատվել: Եթե առաջիկայում մտածում եք պատշգամբը սենյակի հետ միացնել, որպեսզի այն տաք լինի, ապա պատշգամբում գիպսաստվարաթուղթ օգտագործելու համար պետք է պատուհանների և ջերմամեկուսացման հարցերում ճիշտ ընտրություն կատարել: Ճիշտ կլինի այդ դեպքում ջեռուցման սարքեր տեղադրել:

Պատերի սվաղ, արհեստական քար

Պատերի սվաղն ու արհեստական քարով հարդարումը էկոլոգիապես մաքուր տարբերակներ են, բայց դրանք էլ իրենց թերություններն ունեն:

 Նախևառաջ այն, որ այդպիսի նյութերով մոնտաժը բարդ է և աշխատատար, գինն էլ հետևաբար թանկ է. պետք է մակերևույթը նախապատրաստել, պատերը հարթեցնել, եզրափակիչ հարդարում անել, ներկել, մոլդինգներ և շրիշակներ տեղադրել և այլն: Դա կարող է մինչև 2 շաբաթ տևել: 

իսկ եթե պատշգամբում մետաղական ցանկապատ է, ապա լրացուցիչ հիմնակմախք պետք է կառուցեք, իսկ դա հավելյալ ծախս է: 

Բեռնել Ideal Master Հավելվածը