Հեռախոս:
011555526
Էլ-փոստ:
info@idealmaster.am

ԻՆՉԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ԼՈԳԱԽՑԻԿ ԳՆԵԼԻՍ

Եթե լոգասենյակում տարածքի խնդիր ունենք, շատ հաճախ կանգնում ենք լոգախցիկի ու վաննայի ընտրության առաջ: Լոգախցիկ տեղադրելու համար անհրաժեշտ է համապատասխան պայմաններ ստեղծել, կամ ավելի ճիշտ` գտնել համապատասխան լոգախցիկ: Այսօր շուկան առաջարկում է լոգախցիկների տարբեր տեսակներ՝ ֆունկցիոնալ տարբեր առավելություններով:

Ըստ տեսքի լոգախցիկները լինում են մի քանի տեսակների: Օրինակ՝
Բաց լոգախցիկ: Այս տեսակն առանց ծածկի է: Սրանք շատ հարմար են, կոմպակտ և բավականին մատչելի:

Փակ լոգախցիկ: Այս տեսակները կարող են լինել տարբեր երկրաչափական ձևերի, գույների ու գնային տարբեր սահմանների: Տեղավորվում են լոգասենյակի ցանկացած հատվածում: 

Լոգախցիկն ու լոգարանը մեկում: Սա այն տարբերակն է, երբ ներքևի հատվածը լոգարան է, իսկ վերևում արդեն լոգախցիկ: Հրաշալի տարբերակ է, երբ ցանկանում եք լոգանք ընդունել ըստ տրամադրության՝ կամ արագ ցնցուղ ընդունել, կամ էլ պարկել վաննայում ու վայելել: Հնարավոր է ընտրել ամբողջովին փակ տարբերակ, կամ միայն մի կողմից լոգարանին ամրացված: