Հեռախոս:
011555526
Էլ-փոստ:
info@idealmaster.am

Ի՞նչ անել, որ լոգասենյակի հայելին չքրտնի

Ծանոթ իրավիճակ է, չէ՞, երբ ցնցուղ ես ընդունում, հետո հայելու մեջ քեզ երկար ժամանակ չես տեսնում: Հայելին նորից կիրառության բերելու համար պետք է կամ սրբել այն, կամ սպասել այնքան, մինչև կչորանա: Շատերիս է հետաքրքրում, կա՞ արդյոք արդյունավետ միջոց, որի շնորհիվ վերջապես կխուսափենք «քրտնող հայելինեից»: Շտապենք հուսադրել: Այո՛, կա: Ահա մի քանի լայֆհակ: 

Սափրվելու փրփուրը:
Որքան էլ, որ տարօրինակ թվա, այս միջոցը Ձեզ մի քանի օրվա էֆֆեկտով կապահովի: Պարզապես մաքրեք հայելին սափրվելու փրփուրով և հանգիստ լոգանք ընդունեք: Վստահեցնում ենք, լոգանքից հետո կարող եք հանգիստ հիանալ Ձեզնով))) 

Օճառ

Այս մեթոդը այնքան էլ երկարաժամկետ չէ, բայց օճառի շնորհիվ կարող եք նմանատիպ արդյունք ստանալ: Կարող եք սպունգով ամանների հեղուկից տարածքել հայելու վրա ու խոնավ շորով մաքրել հայելին: Ավելի լավ արդյունքի համար կարող եք մի փոքր քացախ ավելացնել:

Ինովացիոն հայելիներ

Սանտեխնիկան տարեց տարի փոփոխվում է ու առաջարկում նորարարական լուծումներ: Այդպիսի լուծում է նաև հայելիների այն տեսակը, որը պարզապես նման խնդիր չի առաջացնում: Նմանատիպ հայելիները իսկական փրկություն են լոգասենյակի համար:

Իսկ եթե այս տարբերակներից և ոչ մեկը Ձեզ դուր չեկավ, կարող եք պարզապես բացել լոգասենյակի պատուհանը, կամ միացրեք օդափոխության համակարգը )))))