Հեռախոս:
011555526
Էլ-փոստ:
info@idealmaster.am

Հեղափոխական նորարարություն շինարարության ոլորտում. Ideal Master

Մեր զրուցակիցն է Իմեքս գրուպի նախագծերի ղեկավար Հովիկ Հովհաննիսյանը:

Հայաստանում հավելվածներից օգտվելու մշակույթը դեռ այդքան զարգացած չէ, ինչու՞ որոշեցիք նման բան նախաձեռնել, և ինչպե՞ս ընտրվեց հենց այս ոլորտը:

Իդեալ Համակարգը, լինելով շինարարական ոլորտի առաջատարը ՀՀ-ում, նախաձեռնեց համակարգել և զարգացնել ևս մեկ ուղղություն, որը վերանորոգման ծառայությունների ոլորտում նորարարական լուծում է: Իդեալ Մաստեր հավելվածի միջոցով մեր հաճախորդները հնարավորություն ունեն իրենց նախընտրած ժամին և հասցեով պատվիրել ավելի քան 150 ծառայություններից ցանկացածը:

Մի փոքր կպատմե՞ք մատուցվող ծառայությունների մասին:

Ինչպես նշեցի, Իդեալ Մաստեր հավելվածի միջոցով կարող են պատվիրել սանտեխնիկայի, ջեռուցման համակարգերի վերանորոգման ու տեղադրման, ներքին հարդարման, ձևավորման, մաքրման, կենցաղային օգնականի, ինչպես նաև էլ. տեխնիկայի տեղադրման ու վերանորոգման ծառայություններ:

Ինչպե՞ս պետք է հաճախորդը ընտրի վարպետին, արդյո՞ք վստահելի են նրանք:

Մեզ հետ համագործակցում են քաղաքի լավագույն վարպետները, յուրանքանչյուր վարպետ ունի իր ռեյտինգը, որը ձևավորվում է հաճախորդների կողմից տրված գնահատականների արդյունքում: Մենք մշտապես վերահսկում ենք կատարված աշխատանքները: Մեր վարպետները անցնում են վերապատրաստման դասընթացներ, կազմակերպվում են սեմինարներ: Նրանք անընդհատ կատարելագործում են իրենց մասնագիտական գիտելիքները:

Ի՞նչ խնդիրների եք հանդիպել այս ընթացքում, ի՞նչ լուծումներ եք տվել:

Խնդիրները ամենաբազմազան բնույթի են եղել՝ սկսած ծրագրային խնդիրներից: Մեր թիմն ամենօրյա ռեժիմով հետևողական է ցանկացած խնդրի, և ամեն ինչ անում է հաճախորդների գոհունակությունը բարձրացնելու համար: Ցանկացած դիմում-բողոք մանրամասն քննվում է, և տրվում են հաճախորդամետ լուծումներ:

Ի՞նչ պլաններ ունեք ապագայում, և ի՞նչ սպասենք Իդեալ Մաստեր հավելվածից:

Մենք շատ պլաններ ունենք: Սկսած նոր ծառայությունների ավելացումից, մինչև ծառայությունների մատուցման աշխարհագրության ընդլայնումը: Ներկայումս մենք պատվերներ իրականացնում ենք հիմնականում Երևանում ու Երևանին մոտ բնակավայրերում: Ապագայում պլանավորում ենք բոլոր մարզկենտրոններում, ապա նաև բոլոր խոշոր բնակավայրերում մատուցել մեր ծառայությունները: Սպասեք անակնկալների Իդեալ Մաստերից:

Եվ ամենավերջում մեր կարգախոսը՝ Իդեալ Մաստեր, ոչ թե փնտրեք, այլ ընտրեք: