Հեռախոս:
011555526
Էլ-փոստ:
info@idealmaster.am

Ննջասենայկի վերաբերյալ մի քանի դիզայների խորհուրդներ

Շատերն այն համոզմունքին են, որ ննջասենյակը կահավորելու իմաստ չկա: Բայց դրա հետ համաձայնվելը դժվար է, քանի որ մարդիկ ամեն երեկո վերադառնալով ծանր առօրյայից, հանգստանում են ննջասենյակում, վերականգնում ուժերը: 

Ըստ հետազոտությունների՝ մեզնից յուրաքանչյուրը իր կյանքի 1/3-րդ մասը անցկացնում է ննջասենյակում: Այդ պատճառով ննջասենյակի ճիշտ կահավորումը շատ կարևոր է՝ լիովին հանգիստը ապահովելու համար:

Ննջարանի ներքին ձեւավորումն ու գունային գամման, որպես կանոն, պետք է համապատասխանեն դրա չափերին: Փոքր ննջարանում գերադասելի է օգտագործել թեթեւ, եթերային երանգներ՝ ազատության եւ տարածության տպավորություն ստեղծելու համար: Ընդարձակ ննջարանին ավելի համապատասխան են վառ, հագեցած գույները: Դրանք սենյակին հարմարավետություն կհաղորդեն:

Եթե ձեր ննջարանի պատերը ներկված լինեն ծիրանագույն, առարկաները տաք, ոսկեգույն երանգ կստանան: Ննջարանի դիզայնը կարելի է լրացնել թեթեւ սպիտակ վարագույրներով՝ աննկատելիորեն ամրացված ժապավենին: Հակադրությունները կմեղմանան, վառ ցոլքերը կցրվեն, եւ ամբողջ սենյակը կստանա նուրբ վարդագույն երանգ: Երկնագույնը՝ զուսպ սպիտակի եւ բաց կապույտի համադրությամբ, ննջարանին տալիս են ոչ միայն էլեգանտ, այլեւ շքեղ տեսք:

Եթե սենյակը մութ է, կարիք չկա պատերը պաստառապատել, ինչպես նաեւ չափազանց մուգ երանգներով ներկել:

Ննջարանի համար շատ կարեւոր է մահճակալի տեղադրման խնդիրը: Այն հյուսիսային կողմում տեղադրելը բարենպաստ է հանգիստ քնի համար: Մահճակալի հյուսիս-արեւելյան դիրքն ակտիվ մարդկանց համար է, բայց բարենպաստ չէ վատառողջ եւ անքնությամբ տառապող մարդկանց համար: Իսկ մահճակալի հարավ-արեւելյան դիրքն էլ բարենպաստ է գործարարների համար: 

Ննջասենյակում շատ կարևոր է հանգիստ և խաղաղ մթնոլորտ պահելը: Շատ հայելիները աշխուժություն են մտցնում սենյակ, մեկ հայելին պատից կախված կամ հարդարասեղանին դրված, բավական է սենյակի համար, անհրաժեշտության դեպքում պահարանի դռան վրա գտնվող հայելին: Կահույքը պետք է տեղադրել՝ հաշվի առնելով մահճակալի դիրքը: Անկախ կահույքի ընտրությունից, խուսափեք սուր ծայրերից, որոնք ուղղված կլինեն դեպի մահճակալը: Օգտագործեք հարթ ձեւեր: Գեղեցիկ կդիտվեն ուղղանկյունաձեւ եւ քառակուսի փոքրիկ պահարանները, եթե փայտն անկյուններում կլորացված է:

Հարդարասեղանի հայելին պետք է մեծ լինի. դա ննջարանը դարձնում է ավելի ընդարձակ եւ լուսավոր: Սեղանիկը կարելի է տեղադրել վատ լուսավորված մասում, քանի որ հայելին կարտացոլի լրացուցիչ լույս՝ ընդարձակության տպավորություն հաղորդելով սենյակին: Ցանկացած դեպքում հարդարասեղանի դիրքը կախված է ձեր ննջարանի հատակագծից եւ ճաշակից:

Ննջարանին թարմություն կհաղորդեն բույսերը: Նպատակահարմար են բույսեր, որոնք շատ ջրելու կարիք չունեն: Եթե հողն ամանում չափից ավելի խոնավ է, ապա կառաջանան բորբոսասնկեր, որոնք կարող են ալերգիայի պատճառ դառնալ: Ծաղիկների (հակինթ, հասմիկ) սուր հոտը խանգարում է քնելուն, բայց պետք չէ ննջարանը զրկել բույսերից: Ննջարանի համար համապատասխան են արմավենին, ֆիկուսը, դափնին:

Հաճելի է, երբ ննջարանի հատակը փափուկ է եւ տաք: Դրա համար կարող եք մահճակալի մոտ գորգ փռել: <

Բեռնել Ideal Master հավելվածը